Եվրոպայի ծանրամարտի առաջնության խորհրդանիշը հայկական մուֆլոնն է
Սպորտ
19:19 16/03/2023
Հայաստան

Եվրոպայի ծանրամարտի առաջնության խորհրդանիշը հայկական մուֆլոնն է

Մայրաքաղաք Երևանում, ապրիլի 15-ին կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Հրապարակվել է առաջնության  խորհրդանիշը։ Այն հայկական մուֆլոնն է:  Հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի անկոտրում կամքը, բարձունքներ հաղթահարելու անհագ ցանկությունը, որոնցով օժտված են նաև մեր ծանրորդները։

Եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը Եվրոպայի առաջնության պատկերանիշը ստեղծելու հիմք է հանդիսացել:

Մրցաշարի տարբերանշանի վրա պատկերված է անգլերեն «Y» տառը, որն արտացոլում է առաջնության մայրաքաղաք «Yerevan»-ի սկզբնատառը»,- հայտնում են կոմիտեից։

Placeholder