Թուրքիան շարունակում է ցնցվել, նոր երկրաշարժ
Տարածաշրջան
18:24 16/03/2023
Տարածաշրջան

Թուրքիան շարունակում է ցնցվել, նոր երկրաշարժ

Թուրքիայի Բոլքու քաղաքում  մարտի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետի վարչությունը (AFAD):

Ըստ տեղեկության՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  4.8 մագնիտուդ:

Վարչության ղեկավարի փոխանցմամբ, այս պահին քաղաքում վտանգավոր իրավիճակ չկա:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։
 

Placeholder