Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ
Քաղաքական
16:58 15/03/2023
ԼՂՀ

Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ

Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. 

«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից  հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Տուժածներ չկան»։ 

Placeholder
Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ