Daily Mail. Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում
Քաղաքական
14:32 16/03/2023

Daily Mail. Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում

Բրիտանական մամուլում խոսվում է  գալիք համապետական ընտրություններում Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հնարավոր պարտության մասին

Մասնավորապես բրիտանական «Daily Mail» պարբերականի թղթակից Քրիս Ջեվերլին նշել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո, մարդիկ կարծում են, որ գործող իշխանությունը իրավիճակից դուրս գալու համար բավականաչափ ուժեղ չի դրսևորում իրեն, ինչն էլ ուղղակիորեն պատճառ է դառնում, որպեսզի ընտրություններում Էրդողանը ձայներ կորցնի:

«Ընտրությունը միայն այն չէ, որով որոշվելու է Թուրքիայի ղեկավարի ով լինելը, դրանով միարժամանակ վճռվելու է թե տնտեսությունը ինչ ուղղությամբ է զարգանալու, թե Ուկրաինայինում ընթացող պատերազմը մեղմացնելու գործընթացում  և Մերձավոր Արևելքում Թուրքիան ինչ դեր է ունենալու, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ճակատագիրը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում»,- նշել է նա։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, պարբերականի կայքում նաև տեղ է գտել սոցհարցումների ընդհանուր արդյունքը և դրանց գնահատականները, ըստ որոնց՝ Էրդողանն արդեն 10 միավորով հետ է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում ընդդիմադիր 5 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։ Եվ հնարավոր է, որ այս ընտրություններում արդեն ավարտվի 20 տարի Թուրքիայում իշխող ուժի կառավարումը։

Բրիտանական մամուլից զատ վերոնշյալ թեմային անդրադարձել է նաև «Teneo Intelligence»  հանրային կապերի և խորհրդատվական ընկերության համահիմնադիր Վոլֆանգո Պիկոլին՝ ասելով, որ բավական չի լինի Էրդողանին պատասխանատվության ենթարկել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Թուրքիայում։

«Անցած ընտրարշավի ընթացքում Էրդողանը հիանալի ձևով էր հանդես գալիս, իսկ վերջին ժամանակները ցույց են տալիս, որ Էրդողանը կորցրել է ընտրություններին առընչվող իր մոտեցմուներն և ստեղծելու կարողությունը»,- նշել է նա։
 

Placeholder
Daily Mail. Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում