Քամու ուժգնացում, տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Օրվա թեմա
14:13 16/03/2023
Հայաստան

Քամու ուժգնացում, տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 16-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռիի և Տավուշի, կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ին ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:
 

Placeholder
Քամու ուժգնացում, տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում