«Ժողովուրդ».  Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի
Օրվա մամուլ
09:26 17/03/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Նա կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

ArmLur.am-ը փետրվարի 2-ին գրել էր, որ Արտակ Բուդաղյանին Պաշտպանության նախարարությունում լուրջ պաշտոն են առաջարկել, և առաջիկայում նրա նշանակումը կլինի, և, ահա, նրա նշանակումը եղել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժողովուրդ». Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի