ՀՀ ՍԱՏՄ-ն  որպես ահազանգ է գրանցել «Հետք»-ի հրապարակումը
Տնտեսություն
18:21 17/03/2023
Հայաստան

ՀՀ ՍԱՏՄ-ն որպես ահազանգ է գրանցել «Հետք»-ի հրապարակումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել Հետաքննող լրագրողների «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» հոդվածում ներկայացված տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է իրավական ակտերով սահմանված նորմերի հիման վրա: Ըստ այդմ՝ ստուգումներ կարող են անցկացվել միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված Ստուգումների ծրագրի և քաղաքացիներից, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված բողոքների հիման վրա:

Բացի «Թեժ գծի» զանգերից, ՍԱՏՄ-ն որպես ահազանգ գրանցում և ընթացք է տալիս նաև սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման մասին ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային նամակներով ստացվող տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
ՀՀ ՍԱՏՄ-ն որպես ահազանգ է գրանցել «Հետք»-ի հրապարակումը