Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում
Մշակույթ
11:49 17/03/2023
Հայաստան

Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում

Մայիսին Բրիտանական թանգարանում բացվելու է ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են աքեմենյանից մինչև հելլենիստական ժամանակաշրջանի շքեղագույն իրեր։ Ասուլիսում այս մասին հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Նա ասաց, որ Հայաստանից այդ ցուցադրությունում ներկայացվելու են իրեր Պատմության թանգարանից և Էրեբունի թանգարանից։

«Մեր հեծյալով արծաթե ռիտոնը՝ եղջերագավաթը, կցուցադրվի այնտեղ, ինչը մեծ պատիվ է մեզ համար։ Մենք արդեն ապրիլի 1-ին մեկնում ենք Բրիտանական թանգարան, տանելու ենք իրերը»,-  նշեց նա։

Մ.Բադալյանի խոսքով, ամենայն հավանակությամբ, կլինի հանդիպում Բրիտանական թանգարանի տնօրենի հետ։ 


 

Placeholder
Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում