Հնդկաստանում ընթացող ստուգատեսում Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել
Սպորտ
20:40 17/03/2023
Հայաստան

Հնդկաստանում ընթացող ստուգատեսում Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել

Էլիդա Քոչարյանը աշխարհի առաջնությունում մեկնարկել է գեղեցիկ հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռմցքամարտի ֆեդերացիան։

«Հնդկաստանում ընթացող ստուգատեսում մեր մարզուհին մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ: Մեկնարկային վայրկյաններից սկսած մեր մարզուհին ակտիվորեն գրոհում էր և շատ չանցած նոկդաունի ենթարկեց մրցակցին:

2-րդ ռաունդի մեկնարկում հայ մարզուհու դիմային հարվածը կրկին շատ ուժեղ էր և մրցավարը նորից նոկդաուն արձանագրեց: Էլիդան վերելքով անցկացրեց նաև 3-րդ ռաունդը ու վստահ հաղթանակ տարավ՝ 5:0 հաշվով»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder