Թբիլիսում 12-ամյա աղջկան մահացած են գտել
Իրավունք
15:35 17/03/2023
Տարածաշրջան

Թբիլիսում 12-ամյա աղջկան մահացած են գտել

Թբիլիսիում՝  Դիդի Դիղոմիում, 12-ամյա աղջիկ են մահացած գտել: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս պահին առկա տեղեկությունների համաձայն՝ անչափահասը կորել է երեկ երեկոյան։ Ժամը 23:00-ից նրան որոնում էին իրավապահներն ու տեղի բնակիչները։ Դեռահասին վերջին անգամ տեսել են Պետրիծոի փողոցի հարակից հրապարակում։ Մի քանի ժամ անց նրան գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն  աղջկան փրկել չի հաջողվել։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։

Placeholder