Թուրքիայի երկրաշարժերի նյութական վնասը կազմել է ավելի քան 105 միլիարդ դոլար
Տարածաշրջան
17:02 17/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայի երկրաշարժերի նյութական վնասը կազմել է ավելի քան 105 միլիարդ դոլար

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի նյութական վնասը կազմում է 2 տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար): «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Հանրապետության ֆինանսների և գանձապետարանի հայտարարությանը։

Ֆինանսների նախարարությունը նշել է, որ այս գումարը ցույց է տալիս, որ փետրվարյան աղետի վնասներն ու կորուստները վեց անգամ գերազանցում են այն թվերը, որոնք եղել էին 1999 թվականին Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։

«Այս ցուցանիշը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9%-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Placeholder