Տարեց բնակչության թվաքանակով աշխարհի 184 երկրների մեջ Թուրքիան 66-րդն է
Տարածաշրջան
16:52 17/03/2023
Տարածաշրջան

Տարեց բնակչության թվաքանակով աշխարհի 184 երկրների մեջ Թուրքիան 66-րդն է

Մարտի 16-ին ՄԱԿ-ը 2022թ-ի  երկիր մոլորակի բնակչության թվաքանակի վերաբերյալ  ներկայացրել է իր հաշվարկները, գրում է Էրմենիհաբերը։

Վերջիններիս համաձայն, երկիր մոլորակի բնակչության ընդհանուր թիվը կազմել է 7 միլիարդ 975 միլիոն 105 հազար 156 մարդ, որում տարեցների թիվը  782 միլիոն, 998 հազար  642 է:  Ըստ այդմ՝ բնակչության 9.8 տոկոսը տարեց մարդիկ են եղել:

Վերոնշյալ տվյալների համաձայն, տարեց բնակչության թվաքանակով աշխարհի 184 երկրների մեջ Թուրքիան 66-րդն է, իսկ տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշներով աչքի ընկած երկրներն, ըստ համապատասխան հերթականության, Ճապոնիան է՝ 29.9%-ով, Իտալիան է՝ 24.1%-ով, ապա Ֆինլանդիան՝ 23.3%-ով:

Թուրքիայում ամենաշատ տարեց բնակչություն ունեցող բնակավայրերից են, համապատասխան հերթականությամբ, Սինոպ քաղաքը (20.2%), Քասթեմունը (19.3%) և Քերասունը (18%), իսկ ամենացածր տարեց բնակչություն ունեցողը Շըրնաքն է (3.5%):

Նաև հաշվարկների համաձայն 2021թ-ին Թուրքիայում գրել- կարդալ իմացող մարդիկ կազմել են տարեց բնակչության 85.6%-ը, մինչդեռ 2017-ին այդ հարաբերակցությունը 80.4% էր:

Գրել-կարդալ չիմացող տարեց մարդիկ 2017թ-ին կազմել են տարեցների 19.6%-ը, իսկ 2021թ-ին՝ 14.4%: Վերոնշյալ մարդկանց խմբում գրել-կարդալ չիմացող տարեց կանայք 2021թ-ին կազմել են 22.3%, իսկ տղամարդիկ 5 անգամ ավելի քիչ՝ 4.2%:

 

Placeholder