«Հրապարակ». Ինչ հարցեր են քննարկվել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության հանձնաժողովում
Օրվա մամուլ
09:31 18/03/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչ հարցեր են քննարկվել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության հանձնաժողովում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովում երեկ փակ քննարկում է կայացել, մասնակցել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը և պատգամավորները։

Նիստում հումանիտար խնդիրներ քննարկելուց բացի խոսվել է ապաստարանները կարգի բերելու անհրաժեշտության մասին։ Թե ինչով է պայմանավորված այս քննարկումը, նոր էսկալացիայի՞ են պատրաստվում, մեր աղբյուրն ասաց, որ ռազմական դրության պայմաններում, որում գտնվում է Արցախը 30 տարի, ապաստարանների խնդիրը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Ինչ հարցեր են քննարկվել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության հանձնաժողովում