Ինչպե՞ս են Արցախում պատրատվում «Բակում կատաղած շուն կա»-ի առաջնախաղին
Մշակույթ
09:30 18/03/2023
ԼՂՀ

Ինչպե՞ս են Արցախում պատրատվում «Բակում կատաղած շուն կա»-ի առաջնախաղին

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի նոր՝ «Բակում կատաղած շուն կա» ներկայացման փորձից լուսանկարներ է հրապարակել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

Առաջնախաղը կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մայր թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը մանրամասնել է՝  ընտրել են կատակերգություն, որպեսզի կարողանան հասարակությանը մի փոքր կտրել առօրյա հոգսերից:

Մարտի 27-ին նախատեսվում է նաև գրքի շնորհանդես՝ նվիրված Արցախի մայր թատրոնի 90-ամյակին, որը լրացել է անցած տարվա օգոստոսին։

Թատրոնի տնօրենը նշել է, որ չնայած շրջափակման դժվարություններին մարտ ամսում 4 անգամ թատերասերներին են ներկայացրել «Անմահների դիրքը» բեմադրությունը: Անցած տարի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը մոտ 80 ներկայացմամբ է հանդես եկել, որից 11-ը արտասահմանում: Ներկայում, սակայն, շրջափակման հետևանքով զրկված են այդ հնարավորությունից:







Placeholder