ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրել է հարյուրավոր թանկարժեք նվերներ թաքցնելու մեջ
Քաղաքական
11:51 18/03/2023
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրել է հարյուրավոր թանկարժեք նվերներ թաքցնելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ընտանիքը չեն զեկուցել այն հարյուր նվերների մասին, որոնք նա ստացել է օտարերկրյա կառավարություններից պաշտոնավարելու ընթացքում, այդ թվում ՝ թուրեր Սաուդյան Արաբիայից, գոլֆի համար ոսկյա մահակներ Ճապոնիայից և դիմանկար Սալվադորից, պնդում են Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի դեմոկրատները:

«Նախկին նախագահն ու նրա ընտանիքը չեն զեկուցել օտարերկրացիներից ավելի քան հարյուր նվերների մասին, այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետի կողմից ստացված ոսկե գոլֆի մահակները, Սաուդյան Արաբիայի թագաժառանգից՝ թուրերն ու դաշույնները և դիմանկար Սալվադորի նախագահից», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է  հրապարակված հաղորդագրության մեջ:

Դեմոկրատները պնդում են, որ Թրամփը հաճախ ընդունում էր ավելի թանկ նվերներ, քան ամերիկյան օրենքներով սահմանված նորմատիվը, չէր հայտնում այդ մասին և, ի վերջո, յուրացնում էր այն իրերը, որոնք, ըստ կանոնների, պետք է փոխանցվեին պետությանը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Սաուդյան Արաբիայից թուրերն արժեցել են գրեթե 9 հազար դոլար, Ճապոնիայի վարչապետի գոլֆի մահակները գնահատվել են գրեթե 4000 դոլար,  Հնդկաստանից Թրամփը 8,5 հազար դոլար արժողությամբ  ծաղկաման է ստացել: Նշվում է, որ չհաշվառված նվերներն ընդհանուր առմամբ գնահատվել են մոտ 250 հազար դոլար։
 

Placeholder