Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա
Իրավունք
10:50 18/03/2023
Հայաստան

Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինծառայողների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա։

ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։

Հիշեցնենք,  ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։

Այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։

Placeholder
Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա