Փարիզում բախումներ են
Քաղաքական
10:46 18/03/2023
Աշխարհ

Փարիզում բախումներ են

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության որոշումը փողոց է հանել բազմաթիվ մարդկանց։ Փարիզում բողոքի ակցիաների մասնակիցների ու ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին գրում է BBC-ն։ 

Վիճահարույց նախագծով նախատեսվում է  կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնել երկու տարով՝ գործող 62-ի փոխարեն հասցնելով 64-ի։ Փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ կրակ են վառել, ճայթույկներ նետել դեպի ոստիկանները, վերջիններն էլ իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել։

Փոփոխություններն առաջ մղող Էմանուել Մակրոնի գործողություններին ի պատասխան միջնորդություն է եղել անվստահություն հայտնել նրա կառավարությանը։

Առաջին միջնորդությունը ստորագրել են անկախները և ձախակողմյան Նուպես խորհրդարանական կոալիցիայի անդամները, իսկ երկրորդը՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ երկուսն էլ կքննարկվեն հաջորդ շաբաթվա սկզբին:

Placeholder
Փարիզում բախումներ են