Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Քաղաքական
17:09 20/03/2023
Տարածաշրջան

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում

Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը՝ ժամանելով ԵՄ երկրների գործընկերների հետ հանդիպմանը։

«Մենք այստեղ, Բրյուսելում, իհարկե, կքննարկենք Իրանում տիրող իրավիճակը»,- ասել է նա և հավելել. «Եվ այստեղ մեզ համար կարևոր է հստակ արձանագրել, որ ոչ ոք չի կարող վեր լինել օրենքից: Այս առումով մենք Բրյուսելում ընդունում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պարզ է դարձնում, որ մենք աչք չենք փակում Իրանում վարչակարգի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա»։

Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդը Իրանի 32 ֆիզիկական և 2 կազմակերպություն է ներառել սև ցուցակում՝ այդ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով:

Placeholder