Սպիտակ տնից՝ հեռուստատեսություն. Փսակին սկսել է իր սեփական թոք-շոուն վարել
Քաղաքական
09:00 20/03/2023
Աշխարհ

Սպիտակ տնից՝ հեռուստատեսություն. Փսակին սկսել է իր սեփական թոք-շոուն վարել

Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակին ներկայացրել է իր սեփական քաղաքական թոք-շոուն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքով: Թոք-շոուն կոչվում է «inside With Jen Psaki»։

«Սպուտնիկ» ռադիոյի փոխանցմամբ, նրա առաջին հաղորդմանը մասնակցել են  Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը, Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը և Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը:

Փսակիի խոսքով՝ այս շոուն ստեղծելիս ցանկացել է, որ հանդիսատեսն ավելին իմանա ընթացիկ խնդիրների մասին և ավելի մոտիկից ծանոթանա տարբեր մարդկանց հե։ Նա նաև հույս է հայտնել, որ հեռուստադիտողները հաղորդաշարից ինչ-որ նոր բան կվերցնեն։

Իսկ հաղորդման մեկնարկին Փսակին հայտարարել է, որ հեռուստանախագծի մեկնարկը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սպասում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքների առաջադրմանը, իսկ վերջինս բողոքի ակցիաների կոչ է անում:

Նշենք, որ Փսակին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին և լքել այն 2022 թվականի մայիսին։

Placeholder