Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել են Սաուդյան Արաբիա
Քաղաքական
10:00 20/03/2023
Տարածաշրջան

Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել են Սաուդյան Արաբիա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Սաուդյան Արաբիայից այդ երկիր պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել։ Այս մասին գրում է BBC-ն՝ հիշեցնելով, որ մոտ մեկ շաբաթ է, ինչ երկրները համաձայնել են վերականգնել խաթարված դիվանագիտական հարաբերությունները։ 

«Ասում են՝ հրավերի նամակը եղել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի կողմից, սակայն Սաուդյան Արաբիան դեռ չի հաստատել տեղեկատվությունը»,-գրում է աղբյուրը։

Մերձավոր Արևելքի նորագույն պատմության մեջ  գերիշխում էր այս երկու պետությունների թշնամությունը։ Չինաստանի միջնորդությամբ այդ երկու երկրները հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, ինչը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհքաղաքականությունը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մոհամմադ Ջամշիդին թվիթերյան իր էջում https://twitter.com/MhmmdJamshidi/status/1637450956118818816  գրել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ այցելելու հրավերի մասին՝ ասելով, որ պարոն Ռաիսին ողջունել է այն և «ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը»:

Placeholder
Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել են Սաուդյան Արաբիա