«Հրապարակ». Երևանի քաղաքապետի հետ հեռանում են նաև յուրայինները
Օրվա մամուլ
09:14 21/03/2023
Հայաստան

«Հրապարակ». Երևանի քաղաքապետի հետ հեռանում են նաև յուրայինները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաև յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաև մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը:

Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, թույլ չեն տա, որ քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգը տնօրինի քաղաքապետարանի լծակները։ Դիմում է գրել նաև Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սևակ Ասատրյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Երևանի քաղաքապետի հետ հեռանում են նաև յուրայինները