Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում, համապատասխան դիմում է ներկայացվել Գերագույն ընտրական խորհուրդ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի միակ ընդդիմադիր թեկնածուն Քըլըչդարօղլուն է։
Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար ավերիչ երկրաշարժերի պատճառով, որ խլել է գրեթե 50 հազար մարդու կյանք և բարդացրել է տնտեսական վիճակը։