Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը
Սպորտ
09:37 21/03/2023

Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը

Մարտի 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը: Մարզմանը մասնակցել են հավաքին միացած Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը, Խորեն Բայրամյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

Մարզումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն Էդուարդ Սպերցյանին հանձնել է Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը օրերս հրապարակել էր ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:  Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ հադիպումներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն 26 ֆուտբոլիստներ։

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը