Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Սպորտ
19:44 21/03/2023
Հայաստան

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/  հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Հայաստանի հանրապետության ըմբիշներից առաջին տասնյակում տեղ է գտել չորս ըմբիշ:

Երրորդ հորիզոնականում է Արսեն Հարությունյանը / 61 կգ /, ութերորդում ՝ Վազգեն Թևանյանը / 65 կգ /, չորրորդում ՝ Արման Անդրեասյանը / 70 կգ / և յոթերորդում ՝ Արման Ավագյանը 79 կգ /»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder