Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։ Նա ոչ սթափ վիճակում էր:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: