Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին. Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Արծվիկ Մինասյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ՔՊ-ն, թե ուղիղ խոսքով, թե գաղտնի քվեարկությանը չմասնակցելու որոշմամբ (իրենք իրենց պատգամավորներին չեն վստահում, քանի որ գիտեն, որ սխալ են) անուղղակիորեն հաստատեց, որ Սեդա Սաֆարյանը առերևույթ խախտում է թույլ տվել։
Ցավում եմ, որ իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին, քանի որ մինչև վեջինիս պաշտոնավարման ավարտը քաղաքացիներին հանգիստ չի տալու այն միտքը՝ վերջը Սաֆարյանը խախտում թույլ տվել է, թե ոչ։
Դե ինչ՝ մնացածը հանրության դատի խնդիրն է....»։
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը: