Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Թբիլիսիում և Անթալիայում կայանալիք մրցաշարերին
Սպորտ
13:40 22/03/2023
Հայաստան

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Թբիլիսիում և Անթալիայում կայանալիք մրցաշարերին

«Մեծ սաղավարտ» անունը կրող ձյուդոյի մրցումների շարքում մեծ հեղինակություն է վայելում Թբիլիսիում անցկացվող մրցաշարը: Նման ստուգատեսում յուրաքանչյուր հաղթանակը  օլիմպիական վարկանիշային միավորներ է  շնորհում  մարզիկին:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանից Արտյոմ Ղալաչյանը /66 կգ/ և Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ / կմասնակցեն մարտի 24-28-ը  վրաց մայրաքաղաքում անցկացվող մրցումներին: Մեր մարզիկները կմրցեն նաև Անթալիայի տատամիի վրա մարտի 31-ին սկսվող հերթական վարկանիշային մրցաշարում:

Placeholder