Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում թեթև վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
Առողջություն
11:25 22/03/2023
Հայաստան

Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում թեթև վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ նրանք տեղում  ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։ 

Placeholder