Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին
Սպորտ
16:10 23/03/2023
Հայաստան

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին

Հայաստանի ութ բռնցքամարտիկներ կմասնակցեն Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում   մարտի 28-ին սկսվող միջազգային մրցաշարին: Այդ ստուգատեսը  կարևորվում է հատկապես մարզիկների մրցափորձը հարստացնելու առումով: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը և հավելել է,  որ թիմն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի Օլիմպավանում:

Բելգրադի ստուգատեսին կհաջորդեն ևս երկու հավաքներ, որից հետո մեր ընտրանին կմեկնի  Տաշքենդ, որտեղ մայիսի 1-14-ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Նշենք, որ Տաշքենդի ռինգում չեն խաղարկվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր:
 

Placeholder
Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին