Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան
Իրավունք
13:53 23/03/2023
ԼՂՀ

Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան

Արգենտինայում ընթացող մարդու  իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակում  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակն ու Արցախի ժողովրդի նկատմամբ ամենօրյա  ռեժիմով Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ  զտման ու ցեղասպանական քաղաքականությունը։ «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում ասաց Գ. Ստեփանյանը, ով միացել է առցանց։

«Ներկայացրել եմ այն բոլոր  գոյաբանական սպառնալիքները, որոնց առերեսվում ենք Արցախում, որոնք հանգեցնում են արցախցիների բազմաթիվ իրավունքների և ազատությունների խախտմանը»,- ասաց նա։

Գ. Ստեփանյանի խոսքով, գուցե այդ խողովակը  ինչ-որ առումով օգտակար լինի առավել բարձրացնելու  միջազգային իրազեկվածությունը և ստանալու միջազգային հարթակներում գործող  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպությունների և անհատների աջակցությունը։

Ասուլիսում նա ներկայացրեց նաև օրերս հրապարակված  արտահերթ եռալեզու զեկույցը՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Placeholder
Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան