Արցախի ԱԳ նախարարը՝ միջազգային խաղաղապահների տեղակայման տարբերակի մասին
Քաղաքական
17:47 23/03/2023
ԼՂՀ

Արցախի ԱԳ նախարարը՝ միջազգային խաղաղապահների տեղակայման տարբերակի մասին

«Նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել»,- ասուլիսում ասաց Արցախի Հանապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է կամ արդյո՞ք ցանկություն կա, որ  Արցախում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայվի։

Նա նշեց, որ ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է, ինչին ականատես են լինում ամենօրյա ռեժիմով։

«Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,-ընդգծեց նա։

Ս. Ղազարյանն ասաց, որ  այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով  մշակված մեխանիզմ կլինի. «Օրինակ, եթե ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակի փոխարեն 5 կամ 10 անգամ ավելի լիներ կամ տեխնիկական միջոցներն ավելի մեծ կարողություն ունենային, դա այլ հնարավորություն կտար: Չենք բացառում նաև նման ձևաչափ։

Նաև տեղյակ եք, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը միշտ քննարկվել է, և չենք բացառում նաև նման տարբերակ,  բայց այն հարցը չէ, որ հեշտ որոշումներով միջազգային կառույցներ կամ օտարերկրյա պետություններ ներգրավել նման գործընթացների մեջ»։
 

Placeholder
Արցախի ԱԳ նախարարը՝ միջազգային խաղաղապահների տեղակայման տարբերակի մասին