Ֆրանսիայում ցուցարարները փակել են «Շառլ դը Գոլ» օդանավակայան տանող ճանապարհը
Քաղաքական
15:28 23/03/2023
Աշխարհ

Ֆրանսիայում ցուցարարները փակել են «Շառլ դը Գոլ» օդանավակայան տանող ճանապարհը

Փարիզի մերձակայքում գտնվող Ֆրանսիայի խոշորագույն «Շառլ դը Գոլ» օդանավակայանի աշխատակիցներն այսօր՝ մարտի 23-ին բողոքի ցույց են անցկացրել կենսաթոշակային բարեփոխումների դեմ, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով BFMTV-ին։

Առավոտյան կենսաթոշակային բարեփոխմանը դեմ քաղաքացիներն արգելափակել են մի քանի տերմինալների մուտքը։ Ցուցարարները վանկարկում են «Մակրոն, հեռացիր»։

Հաղորդվում է, որ օդանավակայանի մուտքի մոտ խցանում է առաջացել, ճանապարհորդները ստիպված դուրս են գալիս ավտոմեքենաներից և ոտքով հասնում օդանավակայան:

Հինգշաբթի ամբողջ Ֆրանսիայում տեղի է ունենում իններորդ համազգային գործադուլը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Ինչպես և սպասվում էր, դա կհանգեցնի երկրում տրանսպորտի աշխատանքի լուրջ խափանումների։
 

Placeholder
Ֆրանսիայում ցուցարարները փակել են «Շառլ դը Գոլ» օդանավակայան տանող ճանապարհը