Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից
Քաղաքական
16:47 24/03/2023
Տարածաշրջան

Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն  իրականությունից կտրված է։

russian.rt-ի հաղորդմամբ, նա այսպես է մեկնաբանել նրա խոսքերը, թե Վրաստանը փորձում է փոխել իր եվրոպամետ կուրսը։

«Ես չգիտեմ, թե ինչի մասին է նա խոսում: Հասկանալի է, որ այդ մարդը կտրված է իրականությունից... Վրաստանն ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայացված 12 կետերից կազմված պլանը կատարվի... Մեր նպատակն է դեկտեմբերին ստանալ թեկնածուի կարգավիճակ, և մեր օրակարգում 12 առաջարկությունների իրականացումն է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է վրացի քաղաքական գործիչը։

Աննալենա Բերբոքն իր առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել այսօր։

Ավելի վաղ նա մեղադրել էր Ռուսաստանին Մոլդովայում և Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մեջ, դիվանագետը չէր ներկայացրել իր խոսքերի ապացույցները։

Placeholder
Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից