Ֆուտբոլիստների վիճակը  նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
Սպորտ
17:43 24/03/2023
Հայաստան

Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով

«Ֆուտբոլիստների վիճակը  նորմալ է, սկզբում մի փոքր դիսբալանս կար, հիմա կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի, վաղվա խաղում կտեսնենք, թե ինչքանով է դա մեզ հաջողվել»,- ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա  Երևանում վաղը կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Նա նշեց, որ գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներ է ունեցել, փորձել է բոլորի հետ ծանոթանալ առանձին-առանձին՝ հասկանալու ինչպիսի մարդկային, անհատական որակներ ունեն. «Բոլորի հետ արդեն շատ լավ ծանոթացել եմ, հավաքի ընթացքից ընդհանուր առմամբ շատ գոհ եմ»։ 

Պետրակովն ասաց, որ իր սկզբունքներն այնպիսին չէ, որ թիմի խաղը կառուցի մի ֆուտբոլիստի շուրջ, ցանկանում է առաջատար խաղացողների քանակը շատ լինեն։ 

Placeholder
Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով