Ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր օլիմպիական խաղերը
Սպորտ
17:53 24/03/2023
Աշխարհ

Ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր օլիմպիական խաղերը

Արդեն  քննարկումներ են ընթանում Փարիզի օլիմպիական ավանի հանգստի և վերականգնման պայմանների վերաբերյալ:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ֆրանսիացիները ցանկանում են  անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր խաղերը: Կազմկոմիտեն նույնիսկ որոշել է մարզիկների կացարանում չտեղադրել  օդորակման համակարգեր:

Ֆրանսիայի  քաղաքապետ Անն Իդալգոն հայտնի է բնապահպանական օրակարգի իր հավատարմությամբ: Նա փորձել է քաղաքացիներին «տեղափոխել»  հեծանիվների և էլեկտրական մեքենաների վրա,  իսկ 2016-ին ղեկավարել է «Փարիզը շնչում է» նախագիծը: Այժմ Իդալգոն սկզբունքային դիրքորոշում է որդեգրել օլիմպիական խաղերի վերաբերյալ։

Հարց է առաջանում, թե  ինչպե՞ս կարող են մարզիկները գոյատևել, եթե խաղերի օրերին  սաստիկ շոգ լինի: Չէ որ վերջին չորս տարիներին Փարիզում ամռանը օդի ջերմաստիճանը երբեմն  հասել է  40 աստիճանի։

Նախատեսվում է նաև հովացման այլընտրանքային,  էկոլոգիապես մաքուր համակարգ՝  օգտագործելով ստորգետնյա ջերմային պոմպ, որպիսին գործարկվել է Լուվրում ՝  ամառվա ամենաշոգ օրերին։

Օլիմպիական ավանի տնօրեն Լորան Միշոն մարզիկներին  խորհուրդ է տալիս  ամուր փակել շերտավարագույրները և խոստովանում է, որ հատուկ դեպքերում առանձին մարզիկների կթույլատրվի սեփական միջոցներով ձեռք բերել «ջրային մառախուղ» օդափոխիչը, որը կցողի  ջրի կաթիլներ: 

 

Placeholder