Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
Քաղաքական
09:35 24/03/2023
Աշխարհ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ՝ թվով 11-րդ փաթեթը ուղղված կլինի Մոսկվայի նկատմամբ արդեն իսկ ներդրված սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պատժամիջոցների 11-րդ փաթեթը հիմնականում ուղղված է լինելու սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին, սողանցքները փակելուն»,- ասել է նա։

ԵՀ ղեկավարը չի հստակեցրել, թե արդյոք արդեն աշխատանքներ են տարվում պատժամիջոցների նոր փաթեթի վրա, ինչպես նաև դրա սահմանման հնարավոր ժամկետները:

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ երկրները զգալիորեն ընդլայնեցին Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։ Արդեն ընդունվել է պատժամիջոցների 10 փաթեթ։

Placeholder
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ