ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը
Սպորտ
08:10 24/03/2023
Հայաստան

ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս խաղափուլում  հաղթեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր:
 

Placeholder
ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը