Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ
Օրվա թեմա
10:06 24/03/2023
Աշխարհ

Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ

Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ համատեղ ներկայացրել են «Love Opera Arias & Romances» համերգը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Թագավորական Քենսինգթոնի Սբ Քաթբերթ եկեղեցում։

orer.eu-ի հաղորդմամբ, հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ՝  լիբանանցի սոպրանո Շողիկ Թորոսյանը, ով հատուկ առաջին անգամ Լոնդոն էր եկել այս միջոցառման համար,  բրիտանահայ տենոր և դիրիժոր Սիփան Օլահը, բրիտանահայ դաշնակահարուհի Մարիա Պալազյանը, Քլինգեն լարային քառյակը՝ Պաուլա Իզաբելլա Գորբաոովա ջութակ, ջութակահար Պոլինա Շարաֆյանը, ալտահար Էլիզաբեթ Տոբալդը, թավջութակահար Էրլենդ Վեսթբին։

Երաժշտական ծրագիրը սկսվել է հայ կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի «Աղավնիներ» և «Հայրենիք» մեներգերով՝ Շողիկ Թորոսյանի, Սիփան Օլահի և Մարիա Փալազյանի կատարմամբ։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Արայիկ Գևորգյանի «Երևան 2800» ստեղծագործության՝ Մարիա Պալազյանի կողմից սոլո դաշնամուրի և լարային քառյակի համար մշակած ստեղծագործության պրեմիերան։

Երեկոին ներկա են եղել հատուկ հյուրեր 6 դեսպանատներից, հայ և անգլիկան եկեղեցիների հոգևորականներ, բրիտանական խորհրդարանի անդամներ, բրիտանական, հայկական և միջազգային մշակութային միությունների և համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Placeholder
Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ