Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին նշված է է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:
Ներկայացուցիչների պալատի անդամները նամակն ուղարկել են Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, ովքեր արդեն սկսել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2024 թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի տարբերակի մշակումը:
