Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Քաղաքական
10:29 24/03/2023
ԼՂՀ

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:  ՌԴ ՊՆ հաղորդմամբ, զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռուսական խաղաղապահ զորախումբը հետաքննում է այս փաստը։ 

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսում ասել էր, որ իրեն անհանգստացնում է  Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը։

«Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով, կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ պատրաստակամ չլինելու առնչությամբ», - ասել է նա։

Զախարովայի խոսքով, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։


 

Placeholder
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ