Հայաստան-Թուրքիա հանդիպումը՝ այսօր
Օրվա թեմա
09:19 25/03/2023
Հայաստան

Հայաստան-Թուրքիա հանդիպումը՝ այսօր

Այսօր ժամը 21:00-ին  Երևանում` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։

VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:

 

Placeholder