Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
Մշակույթ
18:15 25/03/2023
Աշխարհ

Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»

Ռեփեր Քանյե Ուեսթը երկար դադարից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։

Նա տեղադրել է «Macho and Nerd» (2012) ֆիլմի պաստառը։ Նրա խոսքով՝ ժապավենը դիտելուց հետո ինքը «կրկին սկսել ել է հրեաներին»։ Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:

«Ոչ ոք չպետք է մեկ կամ երկու հոգու նկատմամբ զայրույթը վերածի ատելության միլիոնավոր անմեղ մարդկանց նկատմամբ։ Ոչ մի քրիստոնյայի չի կարելի հակասեմական անվանել՝ հաշվի առնելով, որ Հիսուսը հրեա է»,-ասել է նա:

Ռեփերն առանձին շնորհակալություն է հայտնել գլխավոր դերակատար Ջոն Հիլին և սեր խոստովանել դերասանին։
 

Placeholder