Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում
Սպորտ
13:54 25/03/2023
Հայաստան

Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում

Հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ ներկա գտնվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։ Այս մասին սոցցանցում հայտնել է ֆուտբոլիստի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը՝ Instagram-ում լուսանկար հրապարակելով։

«Մենք գնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին»,- գրել է Դենիս Ջորկաեֆը։

Ֆուտբոլիստի եղբայրը նաև տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից։

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա աայսօր ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:

Placeholder
Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում