Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առնվազն յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է ABC News-ը՝ հղում անելով տեղի բժշկական փորձաքննությանը։
Շարքի շրջանի բժիշկ Անջելիա Իսթոնը հայտնել է, որ պտտահողմի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել: Մահացածների տարիքը այս պահին հայտնի չէ։
Միսիսիպիի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Շարքի և Համֆրի շրջաններում: Բացի այդ, գործակալությունը նահանգի շրջաններում տարածել է մի շարք պտտահողմերի նախազգուշացումներ: