Ռուսական թատրոն խաղացանկը համալրել է«Բալզամինովի ամուսնությունը» պիեսը
Մշակույթ
09:20 27/03/2023
Հայաստան

Ռուսական թատրոն խաղացանկը համալրել է«Բալզամինովի ամուսնությունը» պիեսը

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրել է Ա. Ն․ Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը, որին հեղինակը տվել է «Տեսարաններ մոսկովյան կյանքից» ժանրային բնութագիրը։ Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ներկայացման բեմադրիչը  թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է: 


Պիեսի առանցքում խելքից, գեղեցկությունից ու տաղանդից զուրկ զվարճալի մարդուկն է, որը փորձում է դասավորել իր կյանքը, երազում է, կամակորություններ և հիմարություններ է անում և...  Եվ անսպասելիորեն շահած է դուրս գալիս ստղծված իրավիճակից: 

Հեղինակային վերամբարձ, միաժամանակ անասելի թեթև տեքստում սուր հեգնանք կա, ժանրային զվարճալի պատկերներում՝ անողոք սարկազմ:

Ներկայացման դերակատարներն են Լալիտա Բուկիան, Անտոն Աղաջանյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը, Յուլյա Ժդանովան, Անաիդա Գաբրիելյանը, Լև Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Թեհմինե Խաչատրյանը։

Ներկայացման բեմանկարիչը` Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարերը`Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:  
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջնախաղերը կայացել են մարտի 25-ին, 26-ին, ինչպես նաև կլինի ապրիլի 20-ին, 29-ին:

 

 

Placeholder
Ռուսական թատրոն խաղացանկը համալրել է«Բալզամինովի ամուսնությունը» պիեսը