Զիդանը կարող է կրկին գլխավորել «Ռեալը», բայց մի շարք պայմաններով
Աշխարհում
18:00 27/03/2023
Աշխարհ

Զիդանը կարող է կրկին գլխավորել «Ռեալը», բայց մի շարք պայմաններով

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է երրորդ անգամ կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: Վեստի.ռու-ն գրում է, որ դրա համար ակումբի ղեկավարությունը պետք է մարզչի որոշ պահանջներ կատարի։

Defensa Central-ը գրել է, որ  Զիդանը վերադառնալու դեպքում ցանկանում է մարզչական շտաբում տեսնել ֆիզպատրաստվածության մարզիչ Գրեգորի Դյուպոնին: Բացի այդ, 50-ամյա մասնագետը ցանկանում է թիմում պահել բելգիացի Էդեն Ազարին, որից ակումբի ղեկավարները մտադիր են ազատվել։

Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին և 2019-2021-ին։

Placeholder
Զիդանը կարող է կրկին գլխավորել «Ռեալը», բայց մի շարք պայմաններով