Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը
Քաղաքական
09:38 27/03/2023

Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Jerusalem Post» թերթին։

«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության, կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- թերթը մեջբերում է նախագահի հայտարարությունը:

Կիրակի օրը, ըստ լրատվամիջոցների, հազարավոր իսրայելցիներ ներխուժել են Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ գտնվող ոստիկանական անցակետը այն բանից հետո, երբ նա աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Մեկ օր առաջ Գալանտը ազգին ուղղված հեռուստաուղերձում կոչ էր արել դադարեցնել դատական բարեփոխումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 
 

Placeholder
Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը