ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
Իրավունք
14:22 27/03/2023
Հայաստան

ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը

ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը:

Կոմիտեից հայտնում են՝ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով «սիգ» ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։

Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը հնարավոր է հանդիսանում է «սիգ» ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի  փոխարեն փաստացի առկա է 4918կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով «սիգ» ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։ 

ՀՀ կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի հայտնաբերված  «սիգ»  ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր ձկնկիթից վերցվել են փորձանմուշներ՝ դրանց իրական տեսակը պարզելու համար: Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել  «իշխան» ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է եղել։

Փաստի առթիվ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։

Placeholder
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը