Բայդենը կարգադրել է Նեշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո իջեցնել ԱՄՆ դրոշները
Աշխարհում
09:54 28/03/2023
Աշխարհ

Բայդենը կարգադրել է Նեշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո իջեցնել ԱՄՆ դրոշները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է իջեցնել ԱՄՆ պետական դրոշները՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում տեղի ունեցած արյունալի հրաձգության առիթով։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ինչպես նշված է այս փաստաթղթում, Սպիտակ տան և ԱՄՆ պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև արտերկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների և ռազմակայանների դրոշները կմնան իջեցված մինչև 2023 թվականի մարտի 31-ի մայրամուտը:

Երկուշաբթի օրը ԱՄՆ Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Հարձակման զոհ է դարձել վեց մարդ՝ երեք երեխա և երեք դպրոցի աշխատակից։ Կասկածյալ Օդրի Հեյլին, ում մոտ հայտնաբերել են երկու ինքնաձիգ և ատրճանակ, սպանվել է ոստիկանների կողմից:

Ոստիկանությունը հայտնել, որ 28-ամյա Հեյլին տրանսգենդեր կին էր, որը նախօրոք ծրագրել էր իր հարձակումը դպրոցի վրա: Այս պահին քննիչները, որպես վարկածներից մեկը, պարզում են Հեյլի սեռային ինքնությունը փոխելու շարժառիթները։
 

Placeholder