«Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը». հայ երկրպագուների ակցիան` Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ
Աշխարհում
09:37 28/03/2023
Աշխարհ

«Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը». հայ երկրպագուների ակցիան` Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

Եվրո-2024-ի ընտրական փուլում նախօրեին Շվեդիան սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի  հավաքականին։ 

Հանդիպման ժամանակ մարզադաշտում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դրոշներն են ծածանվել ու պաստառ՝ «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ։

«Շվեդիայում հայ երիտասարդները  Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ  Արցախի դրոշներով ու պաստառով բողոքի ակցիա են արել։ Պաստառի վրա գրված է եղել, որ ահաբեկիչ ադրբեջանցիները  կասեցնեն Արցախի անօրինական շրջափակումը»,- գրել է ՀՅԴ երիտասարդական գրասենյակը։ 

 

Placeholder
«Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը». հայ երկրպագուների ակցիան` Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ